Շուշան Պետրոսյանը ջազ համերգ կտա Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մարտի 13-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի համերգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը» խորագրի ներքո անցկացվող նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ կայանալիք ջազային համերգը երրորդն է Գյումրիում:

«Առաջին համերգը տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերին, որին մասնակցում էր դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ինչպես նաեւ «Նյու-Յորք-Երեւան» ջազ քառյակի ամերիկյան ջազմենները: Համերգից առաջ հյուրերը նաեւ վարպետության դասեր անցկացրին քաղաքի ուսանողների համար»,- պատմեց Մանուկյանը: Նրա խոսքով` հենց առաջին համերգի առաջացրած հետաքրքրությունն էլ պատճառ է դարձել այն շարունակական դարձնելու համար:

«Ջազը եւ Գյումրին» ծրագրի շրջանակում երկրորդ` «Չիկո եւ ընկերներ» համերգը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Մանուկյանի համար ջազային նախագիծ հիմնելու համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ նա 12 տարի զբաղվում է համերգների կազմակերպմամբ, ինչպես նաեւ կես տարի առաջ Գյումրիում հիմնել է իր ջազ ակումբը:

«Լեփ-լեցուն դահլիճները ցույց տվեցին, որ գյումրեցիները սիրում ես լսել ջազ»,- հավաստիացրեց նախագծի հիմնադիրը:

Ծրագրի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: Նախագիծն իրականացնում են «Մանուկյան պրոդաքշն»-ը եւ Գյումրու ջազ ակումբը:

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը