Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնող Lonely planet երգը բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի կատարմամբ Lonely planet երգը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրեթե ամեն օր բրիտանական որևէ պարբերական, թերթ կամ ամսագիր անդրադարձ է կատարում Black Sabbath հանրահայտ անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի` Հայաստանը ներկայացնող երգին:

The Guardian հեղինակավոր թերթն իր հրապարակման մեջ նշում է, որ Black Sabbath ռոք խմբի հիմնադիր-անդամ Թոնի Այոմիներաժշտություն է գրել «Եվրատեսիլ-2013» մրցույթի համար, որով ծանր մետալիկ ռոքի պիոները մասնակիցն է դարձել լրատվամիջոցների կողմից «վատ ճաշակի խնջույք» որակված մրցույթին:«Չնայած սուր քննադատություններին`«Եվրատեսիլ»-ը տարեկան դիտում են ավելի քան տասնյակ միլիոն մարդիկ ամբողջ աշխարհում: Երգի մրցույթը մասնագիտական վերելք է ապահովել այնպիսի հայտնի խմբերի համար, ինչպես օրինակ աշխարհահռչակ Աբբա խումբը»,- գրում է թերթը: Բրիտանական Birmingham mail թերթը հաղորդում է, որ հանրահայտ Black Sabbath-ի աստղը երջանիկ է կրկին համագործակցել Հայաստանի հետ: «Իր այս վերջին երաժշտական ծրագրի մասին զրուցելիս ռոքերը հայտնել է, որ սա հիանալի հնարավորություն է շարունակել իր «սիրավեպը» Հայաստանի հետ»,- նշում է թերթը:

Contactmusic.com ժամանցային ամսագիրը գրում է. «Այս տարիմրցույթի ժամանակբոլորի հայացքներն ուղղված են լինելու Հայաստանին, եւ սա այն բանից հետո, երբ անցյալ տարի Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին` իր բողոքն արտահայտելով մրցույթը հյուրընկալող Ադրբեջանի դեմ»:

Իռլանդական Independent ամենամեծ պահանջարկ վայելող օրաթերթը մեջբերել է կիթառահարի Twitter-ում արված գրառումը. «Այս տարի նոր բան կներկայացվի: Իմ համահեղինակած երգն ընդգրկվեց ազգային ընտրության կարճ ցանկում եւ հաղթեց: Ես գրել եմ երաժշտությունը, իսկ «Դորիանս» խումբը հեղինակել է Lonley planet երգի խոսքերը: Նրանք լավ խումբ են, մենակատարը իսկապես լավ ձայն ունի, իսկ բառերը անգլերեն են»:

Սա առաջին անգամը չէ, որ 65-ամյա հայտնի ռոք երաշիժտն առնչվում է Հայաստանի հետ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո նա մասնակցել է «Ռոքն օգնում է Հայաստանին» բարեգործական համերգին: Իսկ 2009 թվականին Թոնի Այոմին այցելել է Հայաստան` մասնակցելու Grateful 2 Rockնախագծին: Նույն տարում Այոմին Յան Գիլանի և այլ ռոք երաժիշտների հետ միասինարժանացելենՀայաստանի Պատվոշքանշանին: Այոմին մասնակցել է նաև բարեգործական ծրագրին վերակառուցելու երաժշտական դպրոց:

Lonley planet երգի խոսքերի համահեղինակն է Վարդան Զադոյանը: Մինչ մարտի 18-ը կիրականացվի երգի վերջնական ձայնագրումը եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխություններ մտցնել երգում` ցանկության դեպքում նորովի գործիքավորելով այն:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA