Տնտեսություն

Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը հայկական տուրիստական նոր գործակալություններին օգնել է կազմել բիզնես ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը հայկական տուրիստական նոր գործակալություններին օգնել է կազմել բիզնես ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը դարձել է տարածաշրջանային կարևոր իրադարձություններից մեկը, որի նպատակն էր ակտիվացնել մարզային մասնակցությունը: Այս տարի այնօգնել է նոր տուրիստական գործակալություններին փորձագետի օգնությամբ կազմել բիզնես ծրագրեր։ Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճամփորդական գործակալների հայկական միության փոնախագահ Եղիշե Թանաշյանը:«Ցուցահանդեսի նպատակներից է նաեւ զբաղվածության, եկամուտների և արտահանման աճին նպաստելը։ Մասնակից երկրները՝ Վրաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հունաստանը, Աբու Դաբին և այլ պետություններ տեղում ծանոթացան հայկական զբասաշրջային կազմակերպություններին և նրանց առաջարկներին»,- ավելացրեց Թանաշյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միության նախագահՍիմոն Խաչատուրյանի խոսքով` ներկայացված 75 տաղավարներից 58-ը հայկական էին, և յուրաքանչյուր մարզ հնարավորություն ուներ ինքնուրույն ներկայանալու։ Բացի դրանից, ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են ունեցել չորս կրթական հաստատություններ: «Զբոսաշրջային ցուցահանդեսները նպաստում են ոլորտի ակտիվացմանը և նոր գործարար կապերի ստեղծմանը։ Ցուցահանդեսը դրական է գնահատվում այս առումով»,- ասաց Խաչատուրյանը:

Հայաստանում EDMS ծրագրի ներկայացուցիչ Բրունո Կոռնեյլոն կարևորեց ՀՀ կառավարության ջանքերը զբոսաշրջության ոլորտում և նշեց, որ արդեն նկատելի են ոլորտում արված ներդրումների արդյունքները։ Նա դրական գնահատեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի աշխատողները հիմնականում կանայք են։

Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսն անցկացվում է 1999 թվականից։ Այս տարի այն անցկացվել է մարտի 1-2-ը: Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է նաև աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների եւ շրջանավարտների համար, ինչպես նաեւ միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում