Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան համերգ կտա Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մարտի 19-ին կկայանա ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարայի գալա համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը կանցկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

«Ներկա ժամանակահատվածում դեռ հստակեցվում է երգչուհու Հայաստանում գտնվելու ծրագիրը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց համերգի բացառիկ հովանավոր Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը:

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայուհի է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալլդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսանում երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը :

1999 թվականնին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա` «Au nom d'une femme», «Il y a trop de gens qui t'aiment» երգերը տարբեր տարիների կտրվածքով գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ շքերթները: Youtube-ում 2011 թվականին տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս