Տարածաշրջանային

Թուրքիայի բնակչության մեծ մասն կողմ է արտահայտվել թուրքերի և քրդերի կողք կողքի ապրելուն

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի բնակչության մեծ մասն կողմ է արտահայտվել թուրքերի և քրդերի կողք կողքի ապրելուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Թուրքիայի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի թուրքերն ու քրդերն ապրեն կողք կողքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, այս մասին են վկայում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացված սոցհարցման արդյունքները:

«Հավատու՞մ եք, որ թուրք և քուրդ ժողովուրդներն այսուհետ կարող են միասին ապրել» հարցին ի պատասխան` հարցվածների 95 տոկոսը դրական պատասխան է տվել: Հարցմանը, որն անցկացվել է 26 նահանգներում, մասնակցել է 5500 մարդ:

Հետաքրքրական է, որ նախինում նմանօրինակ հարցման ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ էր արտահատվել երկու ժողովուրդների` կողք կողքի ապրելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում