Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելլեր 6. Ժամանակակից հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» շաբաթվա ամենաշատ գնված գիրքն է

5 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելլեր 6. Ժամանակակից հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» շաբաթվա ամենաշատ գնված գիրքն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Երեւանի գրախանութներում ամենաշատ վաճառվող գրքերի «Երևանյան բեսթսելլեր» նախագծում գեղարվեստական գրականության նոր ստեղծագործություններ են հայտնվում:Այս շաբաթվա ամենաշատ գնված գրքերի շարքը գլխավորում է ժամանակակից հայ գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Երկրորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են, որոնք յուրաքանչյուր շաբաթ եղել են վարկանիշային աղյուսակում: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, կրկին ամեն շաբաթ ներառված է եղել «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր»-ում` հաճախակիորեն լինելով առաջինը:

Ժամանակակից հայ գրող Նելլի Շահնազարյանի «Ընտրանի»-ն, չկորցնելով իր հետաքրքրությունը, շարունակում է մնալ գործակալության ներկայացրած վարկանիշային աղյուսակում: Այս անգամ այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը», որը հինգերորդ հորիզոնականում է, ամենաշատ ընթերցողն ունի երիտասարդների շրջանում:

Վեցերորդ տեղն զբաղեցրած ամերիկացի հայտնի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գիրքն արդեն երկրորդ անգամ է ներառված մեր վարկանիշային աղյուսակում: Այն պարբերաբար նշվում է գրախանութների կողմից, սակայն չի ձգտում ամենաշատ ընթերցվածի «տիտղոսին»: Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» ստեղծագործությունը շաբաթվա ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը, որին հաջորդում է առաջին անգամ մեր վարկանիշային աղյուսակում հայտնված ֆրանսիացի գրող Ստենդալի «Կարմիրը և սևը». այն ութերորդում է:

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» նախագիծն այս շաբաթ եզրափակում են իռլանդացի թատերագիր Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» և գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ը: Վերջիններիս հեքիաթներն առաջին անգամ են ներառված ամենաշատ գնված գրքերի վարկանիշային աղյուսակում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսուհետև «Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

ԱշոտԱղաբաբյան

«Մենակը»

Լուսակն 35
2 +4

ՀովհաննեսԹումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 34
3 -2

ԳրիգորՆարեկացի

«Մատյանողբերգության»

Նաիրի 19
4 +0

ՆելլիՇահնազարյան

«Ընտրանի»

Վան Արյան 17
5 +2

ՊաուլոԿոելոյի

«Ալքիմիկոսը»

Վան Արյան 16
6 +1

ՌիչարդԲախի

«ՋոնաթանԼիվինգսթոն անունովճայը»

Հայաստան 15
7 Նոր

ԳաբրիելԳարսիաՄարկես

«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»

11
8 Նոր

Ստենդալ

«Կարմիրըևսևը»

Անտարես 9
9 -6

ԲերնհարդՇլինկ

«Ընթերցողը»

Զանգակ 8
10 Նոր

ԳրիմԵղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 7

«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում