Տարածաշրջանային

Մենք հայերին չենք ընդունում մեր շարքերը. Ադրբեջանի իշխող կուսակցություն

1 րոպեի ընթերցում

Մենք հայերին չենք ընդունում մեր շարքերը. Ադրբեջանի իշխող կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հանդես է եկել հերթական ռասիստական հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az լրատվական կայքի այն հարցին, թե 600 հազար անդամ ունեցող Ադրբեջանի իշխող կուսակցության կազմում հայեր կան, թե ոչ, Նովրուզովն ասել է, որ իրենք հայերին չեն ընդունում իշխող կուսակցության շարքերը: «Կուսակցության շարքերում կան ռուսներ, թալիշներ, ավարներ եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Բայց մենք հայերին չենք ընդունում մեր կուսակցության շարքերը: Կուսակցության շրջանային եւ քաղաքային բաժանամունքներ նման դիմումներ ներկայացվել են, բայց դրանք մերժվել են: Այսօր մեր կուսակցության շարքերում ոչ մի հայ չկա», -հպարտությամբ հայտարարել է Նովրուզովը:

Ադրբեջանի իշխող կուսակցության բարձրաստիճան գործիչն իր այդ խոստովանությամբ մեկ անգամ եւս փաստել է պաշտոնական Բաքվի կողմից հորինված «Բաքվում 30 հազար հայեր լինելու» մասին առասպելը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում