Տարածաշրջանային

Թուրքական համալսարանում հայ մտավորականը չի նահանջել ուսանողների բողոքից եւ համարձակորեն շարունակել է ելույթը

1 րոպեի ընթերցում

Թուրքական համալսարանում հայ մտավորականը չի նահանջել  ուսանողների բողոքից եւ համարձակորեն շարունակել է ելույթը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խոշոր համալսարաններից մեկում` Միջին Ասիայի տեխնիկական համալսարանում (ODTÜ) պոլսահայ հայտնի մտավորական, գրող և լեզվաբան Սևան Նիշանյանի դեմ բողոքի ակցիա է իրականացվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը:

«Ղուրանի մշակութային և տերմինաբանական աղբյուրները» խորագրով ելույթ ունենալու նպատակով հայազգի մտավորականը մոտեցել է ամբիոնին: Սկզբում Նիշանյանին դիամավորել են «Ես սիրում եմ Սևանին» պաստառով, սակայն շուտով սրահում գտնվող ֆեմինիստների մի խումբ սկսել է սուլոցներով իրենց բողոքն արտահայտել պոլսահայ մտավորականի դեմ: Շուտով սրահից լսվել են նաև «Սևա'ն, դուրս արի» կոչեր: Միջին Ասիայի տեխնիկական համալսարանի ելույթների սրահում տեղի ունեցող իրրադարձությունների արդյունքում բողոքարարները գրավել են ամբիոնը, սակայն Նիշանյանը հրաժարվել է հեռանալ սրահից և իր ելույթը շարունակել է առանց խոսափողի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում