Երևանյան բեսթսելլեր 5. Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն ամենաշատ գնված գիրքն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան բեսթսելլեր»-ի առաջատարների ցանկում պարբերաբար տեղ գտած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն այս շաբաթ կրկին առաջատարն է: Նախորդ երկու շաբաթների ընթացքում պոեմը, զիջելով իր տեղը ժամանակակից գրականությանը, այնուամենայնիվ, ամենաշատ գնված գրքերի տասնյակից դուրս չէր մնացել: Երկրորդ հորիզոնականում Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպի» հեքիաթն է, ինչը մեր ցանկում առաջին անգամն է: Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը», որը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, կրկին առաջին անգամն է ներգրավվում «Արմենպրես»-ի ներկայացրած` ամենաշատ գնված գրքերի ցանկում: «Երևանյան բեսթսելլեր»-ի չորրորդ հորիզոնականում ժամանակակից գրող Նելլի Շահնազարյանն է` իր «Ընտրանի» ստեղծագործությամբ: «Ընտրանի»-ն արդեն երրորդ շաբաթն է` ընդգրկված է «Երևանյան բեսթսելլեր»-ում: Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաները» գիրքն է:

Գործակալության վարկանիշային աղյուսակում միշտ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հեքիաթները: Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է:

Ամենաշատ գնված գրքերի ցանկի յոթերորդ հորիզոնականում կրկին ժամանակակից գրականություն է` Լարիսա Գևորգյանի «Երեք օրից հետո կգամ, մամ...» ստեղծագործությունը, ինչն արդեն երկրորդ շաբաթն է` համարվում է շաբաթվա ամենաշատ գնված գրքերից մեկը:

Երկու շաբաթ պարբերաբար վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցրած Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» հուշագիրն այս անգամ ութերորդ տեղում է: «Արմենպրես» լրատվական գործակալության վարկանիշային աղյուսակը եզրափակում են Ղազարոս Աղայանի, այնուհետև Հանս Քրիստեան Անդերսենի հեքիաթները` համապատասխանաբար` իններորդ և տասներորդ հորիզոնականներում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսուհետև «Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ.

Գիրք

Հրատարակչություն Քանակը
1 +2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 29
2 ՆՈՐ

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պիպի»

Զանգակ 22
3 ՆՈՐ

Բերնհարդ Շլինկ

«Ընթերցողը»

Զանգակ 21
4 -2

ՆելլիՇահնազարյան

«Ընտրանի»

Վան Արյան 19
5 ՆՈՐ

Արտակ Մովսիսյան

«10 հայ ականավոր արքաները»

Զանգակ 17
6 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արեւիկ 16
7 -2

Լարիսա Գևորգյան

«Երեք օրից հետո կգամ, մամ...»

Էդիտ Պրինտ 10
8 -7

Համբարձում Գալստյան

«Չուղարկված նամակներ»

Գասպրինտ

9
9 +0

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
10 -5

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթները»

Արևիկ 6

«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա