«Հետահայաց». Ամենաուշագրավը «Զվարթնոց» օդանավակայանի ստեղծման պատմությունից` հնի ու նորի համատեքստում

12 րոպեի ընթերցում

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի (կլոր շենքի) բացմանը: Հայաստանյան միակ պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է`1982 թվականին այս օրը Հայաստանի օդային դարպասները «հրավիրեցին» մարդկանց մասնակցելու պատմական կարեւորագույն իրադարձության:

Հրավիրում են Հայաստանի օդային դարպասները…

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասկածից վեր է` յուրաքանչյուր երկրի համար օդանավակայանի կառուցումը բավականաչափ դժվար, բայց եւ կարեւորագույն գործառույթ է պարունակում իր մեջ: Յուրաքանչյուր պետության համար զարգացած ավիացիա ունենալը ոչ միայն դրականորեն է ազդում երկրի ֆինանսա-տնտեսական վիճակի վրա, այլեւ հպարտանալու լուրջ հիմքեր տալիս: «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի շենքը բնակչության շրջանակներում հայտնի է կլոր շենք անվամբ:Այն տասնամյակներ շարունակ «տանտիրոջ հյուրընկալությամբ» Հայաստան է հրավիրել տարբեր ազգերի ներկայացուցիչներին, «հոգատար մոր պես» ճանապարհել հայերին` սպասելով նրանց շուտափույթվերադարձին: Շենքի բացումը չափազանց սպասված իրադարձություն էր:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց այդ տարիներին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, օդանավակայանը սկսել էր գործել դեռեւս 1961 թվականից, իսկ ահա շուրջ հինգ տարի տեւած շինարարությունից հետո 1982 թ-ին շահագործվեց կլոր համալիրը: Դմիտրի Աթբաշյանն այդ կարեւորագույն իրադարձությունը հիշում է կարոտով ու հպարտությամբ` բացմանը մասնակցելու համար Մոսկվայից հատուկ 5-6 հոգանոց պատվիրակություն էր եկել` Խորհրդային միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալ Առատնիկովի գլխավորությամբ:

Ինչն էր բարկացրել Կարեն Դեմիրճյանին եւ ինչպես «Զապադնի»-ն դարձավ «Զվարթնոց»:

Դմիտրի Աթբաշյանը հիշում է. օդանավակայանի անվան հետ կապված հետաքրքիր պատմություն կար: Նրա խոսքով` Երեւանում շատերը շփոթում էին այն ժամանակ գործող երկու օդանավակայանների անունները: Այժմյան «Զվարթնոցը» կոչվում էր Զապադնի (Արեւմտյան), իսկ Էրեբունիի օդանավակայանի անունը Յուժնի (Հարավային) էր: Իսկ ահա հայերն իրենց մեջ մեկի անունը դրել էին Փարաքարի օդանավակայան, իսկ մյուսինը` Չարբախի օդանավակայան: «Արտասահմանից ժամանած հյուրերը տաքսիների վարորդներին ասում էին տար ինձ Զապադնի, եւ նրանք շփոթում էին»,- կես կատակ, կես լուրջ հիշում է Դմիտրի Աթբաշյանը: Հենց դրա հետ կապված էլ հարց է առաջացել օդանավակայանների անունը փոխելու, եւ ինքն անձամբ նամակ է գրել Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին այդ խնդրանքով: «Ես հատուկ նամակ էի գրել, որտեղ առաջարկում էի մի օդանավակայանի անունը դնել Էրեբունի, իսկ մյուսինը` Փարաքար: Դեմիրճյանից պատասխան եկավ, որ Փարաքարը հայկական անվանում չէ, պարսկերեն է: Դրանից հետո եւս երկու տարբերակ առաջարկվեց` Արբատ եւ Զվարթնոց: Արբատն էլ ասեցին հայերեն չէ, իսկ Զվարնթոցը բոլորի դուրը եկավ»,- պատմեց Աթբաշյանը: Թեեւ արդեն նոր եւ ավելի հարմար անունն ընտրված էր, այնուամենայիվ, պաշտոնական Մոսկվան թույլ չտվեց անունները փոխել: «Երբ բացման արարողության ժամանակ Դեմիրճյանը եկավ, եւ տեսավ «Զապադնի» անվանումը, ուղղակի կատաղեց, սկսեց գոռալ` ինչու Զապադնի, գոնե լիներ Սեւեռնի, որը կնշանակեր, որ Ռուսաստանի կողմն ենք նայում: Ինչ գործ ունենք արեւմուտքի հետ, դա քաղաքականություն է»,- ասաց Աթբաշյանը:

Այնուամենայնիվ, պաշտոնապես բացվեց օդանավակայանը: Առատնիկովը ցանկություն է հայտնում Զվարթնոցի հուշարձանները տեսնելու: Երբ հասնում են այնտեղ, վերջինս ռուսախոս գիդին հարցնում է, թե ինչ է նշանակում Զվարթնոց: Վերջինս հավատի եւ եկեղեցու հետ կապված բացատրություն է տալիս` այն էլ համատարած աթեիզմի ժամանակշրջանում: «Ես միանգամից ասացի, որ նա սխալ է թարգմանում: Զվարթնոցն առաջացել է զվարթ բառից` այսինքն նշանակում է առավոտ, ուրախություն, պարզ եղանակ: Իրենք այդ ամենը հիշեցին եւ մի քանի ամիս անց թույլ տվեցին, որ օդանավակայանը Զվարթնոց անվանակոչվի»:

«Զվարթնոց»` Խորհրդային միության թիվ մեկ օդանավակայան:

Դմիտրի Աթբաշյանի խոսքով` օդանավակայանը շատ հարմար էր եւ Խորհրդային միության մեջ համարվում էր համար առաջինը: Նույնիսկ Մոսկվայի համար զարմանալի էր, թե ինչպես է թույլ տրվել, որ Հայաստանում ավելի հզոր օդանավակայան սարքվի, քան Շերեմետեւոն է: Օդանավակայանը կլոր էր, որը հնարավորություն էր տալիս միաժամանակ տասնչորս օդանավ ընդունել, ժամում սպասարկել շուրջ 2100 ուղեւորի: Մտնելով շենք` ուղեւորները տարածվում էին միանգամից, ամեն մեկն իր ոտքով գնում էր դեպի իր օդանավը, որը հնարավորություն էր տալիս ուղեբեռի շփոթության հնարավորությունը հասցնել մինիմալի: Իսկ այդ շրջանում Խորհրդային միության այլ օդանավակայաններում շփոթությունը կազմում էր 10-15 տոկոս:

«Զվարթնոց»-ն այսօր` լավագույնը ԱՊՀ-ում:

Ինչպես ասում են` լավագույն ավանդույթները շարունակվում են: Խորհրդայինմիության թիվ մեկ օդանավակայանը շարունակում է այժմ էլ լինել առաջատար:Նոր եւ գերժամանակակից համալիրում կրկնապատկված են ուղեւորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցված է նոր ստորգետնյա ավտոկայանատեղի` 800 մեքենայի կանգառման հնարավորությունով: ՀՀ մայրաքաղաք Երեւանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա է գտնվում, աշխարհագրական առումով տեղակայված է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, ունի տարանցիկ գոտի: Օդանավակայանը մատուցում է ծառայություններ տարանցիկ ուղեւորներին, ներառյալ` տրամադրում է քաղաք այցելելու թույլտվություն: Սպասարկում է ժամանակակից ցանկացած տեսակի առեւտրային չվերթներ իրականացնող օդանավ,օդային երթեւեկության կառավարման ծառայություններ է մատուցում 6 խոշորագույն միջազգային օդային երթուղիների համար, որոնք անցնում են Հայաստանի օդային տարածքով` տարեկան 15000 միջազգային չվերթներ: Աշխատում է շուրջօրյա գրաֆիկով:

Ավելին, հունվարի 30-ին, Դուբայում ընթացող «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Ըստ քվեարկության արդյունքների` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

«Զվարթնոց»-ի աննկարագրելի դերը 1988 թվականին:

Հայկական ավիացիայի վետերանների միության նախագահ Գագիկ Թամրազյանը կարեւորում է եւ ընդծում օդանավակայանի դերը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու ժամանակ: Երբ 88-ին ամբողջ աշխարհը օգնություն էր տրամադրում, եթե չլիներ այսպիսի օդակայանը, հնարավոր չէր լինի առանց արտառոց վթարային իրավիճակի գլուխ բերել գործը եւ բազում կյանքեր փրկել:

Գագիկ Թամրազյանը նաեւ հիշում է եւ կարեւորում Հայաստանում փոքր ավիացիայի գոյությունը. Օդանավակայաններ կային Գյումրիում, Սիսիանում, Ղափանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Բերդում: Ամբողջ հանրապետությունն աէրոֆիկացված էր:

Առաջին հայ օդաչուից մինչեւ ժամանակակից խնդիրներ`Հայկականավիացիայիպատմությանթանգարանի տնօրենն է պատմում

Հայկական ավիացիայի պատմության մասին թանգարանի տնօրենը Ռազմիկ Գասպարյանն է, ով մեծագույն սիրով եւ համբերատարությամբ է պատմում Հայաստանի աէրոակումբի պատմության, հայ օդաչուների, ինչպես նաեւ այն հայ ազգի ներկայացուցիչների մասին, ովքեր առնչություն են ունեցել ավիացիայի, տիեզեարգնացության եւ աստղագիտության բնագավառներին:

Առաջին հայ օդաչուն (այն ժամանակ օդագնաց) եղել է Ալեքսանդր Թոփչյանը, ով սկսել է թռիչքներ իրականացնել 1902 թ-ից: Ռազմիկ Գասպարյանը հպարտությամբ է նշում, որ մինչեւ 1920 թ-ը հայ ազգն ունեցել է 80 օդաչու եւ օդագնաց, ովքեր կրթություն էին ստացել Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ՌԴ-ում: Ավիացիայի նոր ծնունդն էր աշխարհում: Հենց նրանք եղան այն առաջին ուսուցիչները, ովքեր սովորեցին, թռիչքային տեխնիկայում գիտելիքներ ձեռք բերեցին եւ սովորեցրին հետագա սերունդներին: Նա նաեւ հիշում է, թե ինչ ճանապարհ էին իրենք անցնում մինչեւ վստահվում էր առաջին ինքնուրույն թռիչք իրականացնելը: «Առանց վատաբանելու նպատակի` միայն ցավելով եմ ասում, որ այսօրվա օդաչուներն այն պրակտիկան չեն անցնում, ինչ ավագ սերունդ էր անցնում: Հիմա միանգամից երկրորդ կարգի ինքնաթիռներ են սկսում վարել, իսկ մենք սկսում էինք կուկուռուզնիկի վրա, Երեւանից թչնում էինք սկզբում միայն դեպի Եղեգնաձոր »,- նշեց նա:

28 տարվա փորձ ունեցող նախկին օդաչուն, ով օդում եղել է շուրջ 13 հազար ժամ , վստահ է, երբ սիրում ես գործդ, երջանիկ ես զգում:

Խնդիրների շարքից.եթեմիերկիրզարգացածավիացիաչունենա,անկախերկիր չի կարող լինել:

Հիմա մեր ավիացիայում մեծ խնդիր կա, որից էլ առաջանում է տոմսերի թանկ գները: Պատճառն այն է, որ օդանավակայանը մեծ է, ծախսերը շատ են, իսկ ուղեւորները քանակով չեն համապատասխանում օդանավակայնի կարողություններին: Գլխավոր ավիափոխադրող ընկերությունը` «Արմավիա»-ն, քիչ է թռիչքներ իրականացնում, որպես ընկերություն չի հասնում միջին ընկերությունների չափսերին, սակայն ծախսերը կրում է որպես խոշոր ավիաընկերություն: Անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել ինչպես «Արմավիա»-ն, այնպես էլ օդանավակայանը: Դմիտրի Աթբաշյանը համոզված է, որ եթե մի երկիր զարգացած ավիացիա չունենա, անկախ երկրի անվանում չի կարող ունենալ:

Շենքիդեռեւսչհստակեցվածճակատագիր. «Զվարթնոց»-ըշարունակումէմնալժողովուրդների եւ եղբայրության խորհրդանիշ:

Դեռեւս որոշված չէ, թե ապագայում շենքն ինչ նպատակով կծառայի եւ ինչ գործառույթներ կիրականացնի: Օդանավակայանը կառուցվել է որպես ժողովուրդների եւ եղբայրության խորհրդանիշ: Նույն իմաստն ու գլխավոր նպատակն ունի նաեւ այսօր` ոչինչ չի փոխվել:

Մեննք այսուհետ եւս կգտնենք եւ կներկայացնենք պատմական այն փաստերն ու իրադարձությունները, որոնք տարիներ առաջ հայտնվել են «Արմենպրես»-ի տեսադաշտում: Դրանք կլուսաբանենք նորովի` համադրելով պատմությունն ու արդիականը:

ՀնիեւնորիմիջեւկապըգտավԱրուսիկԶախարյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում