Տնտեսություն

2023 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

2023 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված հերթականության, խոշոր հարկատուների առաջին հնգյակում են հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գրանդ Տոբակո, Գազպրոմ Արմենիա, Մոբայլ Սենթր Արթ, Փրիթի Ուեյ ընկերությունները:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում