Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելլեր 4. «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել ամենաշատ գնված գրքերի ցանկը

4 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելլեր 4. «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել ամենաշատ գնված գրքերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երևանյան բեսթսելլեր»-ն արդեն երկրորդ շաբաթն է` գլխավորում է Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» հուշագիրքը` նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Երկրորդ տեղում Ժամանակակից գրող Նելլի Շահնազարյանի «Ընտրանի»-ն է: «Արմենպրես»-ի իրականացրած հարցումների արդյունքում ամենաշատ գնված գրքերի երրորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Նարեկացուն հաջորդում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Այն երկու հորիզոնականով զիջել է իր դիրքերը. անցյալ շաբաթվա ընթացքում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Հինգերորդ հորիզոնականում Լարիսա Գևորգյանի «Երեք օրից հետո կգամ, մամ...» գիրքն է, որը մեր ռեյթինգային ցուցակում ընդգրկվել է առաջին անգամ: Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Ամենաշատ գնված գրքերի աղյուսակում Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» արդեն չորրորդ անգամն է: Գիրքը, որն այս անգամ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, նախորդում կրկին յոթերորդում էր: Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել Հայ ժողովրդական հեքիաթներին, որին հաջորդում է ռուս ժողովրդական հեքիաթ «Մաշան և արջը»: Շաբաթվա բեսթսելլերների ցանկն այս անգամ եզրափակում է Ջորջ Օրուելի «1984»-ը:

«Արմենպրես»-ի բեսթսելլերների գործընկեր գրախանութների շարքին է միացել «Զանգակ» գրատունը:

Այսուհետ «Երևանյան բեսթսելլեր»-ը կհրապարակվի «Գրական թերթ»շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:«Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ Փոփ. Գիրք Հրատարակչություն Քանակը

1 +0

Համբարձում Գալստյան

«Չուղարկված նամակներ»

Գասպրինտ 42
2 ՆՈՐ Նելլի Շահնազարյան «Ընտրանի» Վան Արյան

25
3 +0 Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի

18
4 -2

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

Արևիկ

13
5 ՆՈՐ Լարիսա Գևորգյան

«Երեք օրից հետո կգամ, մամ...»

Էդիտ Պրինտ 11
6 ՆՈՐ Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես

10
7 +0 Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Վան Արյան

9
8 ՆՈՐ Հայ ժողովրդական հեքիաթներ Արևիկ

8
9 ՆՈՐ Ռուս ժողովրդական հեքիաթ «Մաշան և արջը»

Արևիկ

7
10 ՆՈՐ Ջորջ Օրուել

«1984»

Անտարես

6

«Երևանյան բեսթսելլեր»-ը կազմեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում