Միջազգային

Liberty Global մեդիաընկերությունը 15,7 մլրդ դոլարով գնում Է Մեծ Բրիտանիայի Virgin Media հեռուստագործարկուին

1 րոպեի ընթերցում

Liberty Global մեդիաընկերությունը 15,7 մլրդ դոլարով գնում Է Մեծ Բրիտանիայի Virgin Media հեռուստագործարկուին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Liberty Global մեդիաընկերությունը 15,7 միլիարդ դոլարով Մեծ Բրիտանիայի վճարովի հեռուստատեսության խոշորագույն գործարկուներից մեկի՝ Virgin Media-ի ձեռքբերման գործարք Է կնքել: Ինչպես փետրվարի 6-ին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի «Դիջիթալ սփայ» ինտերնետ-պորտալը, այժմ համաձայնագիրը ենթակա Է կարգավորիչների եւ երկու ընկերությունների բաժնետերերի հավանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես սպասվում Է, գործարքը կավարտվի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: Վերջինիս պայմանների համաձայն՝ Liberty Global-ը Մեծ Բրիտանիայի տարածքում կշարունակի օգտագործել Virgin Media-ի բրենդը:

Փորձագետների կարծիքով՝ այս գործարքը Liberty Global-ին կօգնի ընդլայնել իր ներկայությունը կաբելային հեռուստատեսության եւ Համացանցի՝ Եվրոպայի շուկայում: «Գործարքի ավարտից հետո Liberty Global-ի եկամտի մոտավորապես 80 տոկոսը կստացվի հինգ երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բելգիայից, Շվեյցարիայից եւ Նիդեռլանդներից»,- նշել Է ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Մայք Ֆրայսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում