Տարածաշրջանային

Անկարայում ԱՄՆ դեսպանը քննադատել է թուրքական դատական համակարգը

2 րոպեի ընթերցում

Անկարայում ԱՄՆ դեսպանը քննադատել է թուրքական դատական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնը հանդես է եկել թուրքական դատական համակարգի քննադատությամբ: Նա դատապարտել է այն հանգամանքը, որ տարբեր ոլորտի շատ ներկայացուցիչներ սեփական մտքերն ազատ արտահայտելու պատճառով հայտնվում են երկաթե ճաղերի հետևում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:

«Արդեն բավական երկար ժամանակ է, որ թուրքական բանտերում փակված են մի շարք պատգամավորներ, որոնց մեղքը հայտնի չէ: Նույն կերպ երկաթե ճաղերի հետևում են հայնվել նաև շատ զինվորական առաջնորդներ, որոնք մի ժամանակ կատարել են երկիրը պաշտպանելու իրենց պարտականությունը, ցուցարար ուսանողներ, պրոֆեսորներ: Մարդիկ չպետք է ազատազրկվեն սեփական մտքերն ազատ արտահայտելու մեղադրանքով»,- ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ով հերթական անգամ խոսել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարեփոխումների փաթեթ մշակելու և այն նոր Սահմանադրության մեջ ներառելու անհրաժեշտության մասին:

Ռիկարդոնն անդրադարձել է նաև Անակարայում ԱՄՆ դեսպանության վրա գործած հարձակմանը և նշել, որ «սարսափելի հարձակման թիրախը եղել է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան»: Նա տեղեկացրել է նաև, որ մոտ ժամանակներս իրենք պատրաստվում են ԱՄՆ դեսպանությունը տեղափոխելնոր մանսաշենք: ԱՄՆ դեսպանի խոսքով`արդեն գտել են նոր տարածք և նոր շենքի վերաբերյալ սկսել են աշխատանքները կառավարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում