Ֆրանսիայի թուրքամետ խորհրդարանականը հանդես է եկել հայամետ հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ Նատալի Գուլեն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, թուրքերի շրջանում հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իր խոսքում ֆրանսիացի սենատորն ասել է. «Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար հայերն իրենց պայքարում այնքան իրավացի են, որքան հրեաներն իրենց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»:

Ավելի վաղ Նատալի Գուլեն մեղադրել էր ադրբեջանական լրատվամիջոցներին իր խոսքը խեղաթյուրելու մեջ և նշել, որ երկրի օրենքի համաձայն` ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա միաժամանակ ընդգծել էր, որ խորհրդարանականները չպետք է զբաղվեն պատմություն գրելով:

Թուրքական «Միլլիեթ»-ը հիշեցրել է, որ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահը մեկն էր այն խորհրդարանականներից, ով 2012 թվականին մեծ ջանքեր էր գործադրել, որպեսի ֆրանսիական սենատը չընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինչից հետո մեծ դեր էր խաղացել այն գործում, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահամանդրական ճանաչի օրինագիծը:

Հայերեն English Русский

ԵՄ-ն դադարեցրել է Սիերա Լեոնեին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը