Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելլեր 3. Փոխվել է «Արմենպրես»-ի ռեյթինգի առաջատարը

4 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելլեր 3. Փոխվել է «Արմենպրես»-ի ռեյթինգի առաջատարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության հարցումների արդյունքում երևանյան գրախանութներից հունվարի վերջին յոթօրյակում ամենաշատ գնված գրքերի ցանկն այս անգամ գլխավորւմ է Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» վավերագիրքը` նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Երկրորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ի ժողովածուն է, որը նախորդ երկու շաբաթներում գլխավորում էր «Արմենպրես»-ի վարկանիշային աղյուսակը: Երրորդ տեղում մշտապես արդիական ու պահանջված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Շաբաթվա ամենագնված գրքերի չորրորդ հորիզոնականում Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» գիրքն է: Այն նախորդ շաբաթ հինգերորդ հորիզոնականում էր, որն այս շաբաթ զբաղեցրել է Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ի գիրքը: Այս գիրքը երեք հորիզոնականով զիջել է դիրքերը. նախորդ շաբաթ այն լավագույն տասնյակի երկրորդ հորիզոնականում էր: Շաբաթվա ամենաշատ գնված գրքերի վեցերորդ հորիզոնականում Շառլ Պեռոյի «Կարմիր գլխարկըե հեքիաթն է, որն այս աղյուսակում առաջին անգամն է: Սրան հաջորդում է Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը»: Այս գիրքն անցնող շաբաթ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, քան նախորդում, քանի որ նախորդ շաբաթվա ընթացքում այն եզրափակում էր վարկանիշային աղյուսակը: Ցուցակում առաջին անգամ տեղ է գտել նաև Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը: Այն զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի վերջին երկու հորիզոնականներում Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն և Եղիշե Չարենցի «Հատընտիր» գրքերն են:

«Արմենպրես»-ի գործընկեր-գրախանութները հայտնում են իրենց պատրաստակամությունը` յուրաքանչյուր շաբաթ ներկայացնելու ամենաշատ գնված գրքերի ցուցակը: Գործակալության նախաձեռնությունը մեծ ուշադրության է արժանացել նաև գրքասեր հասարակության և ժամանակակից գրողների կողմից: Սրա շնորհիվ «Երևանյան բեսթսելլեր»-ն այսուհետ կտպագրվի նաև «Գրական թերթ»շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան վեց գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրքե, «Նոյան տապան», «Հայ Գիրք» («Մեկ պրինտ»), «Բյուրոկրատ», «Բուքինիստ» և «Արտբրիջ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

Տեղ

Փոփ. Գիրք Հրատարակչություն Քանակը
1 ՆՈՐ

Համբարձում Գալստյան

«Չուղարկված նամակներ»

Գասպրինտ

31
2 -1

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթները»

Արևիկ 22
3 +4

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 19
4 +1

Հենրի Միլլեր

«Խեցգետնի արևադարձը»

Անտարես 18
5 +1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթները»

Արևիկ 16
6 ՆՈՐ Շառլ Պեռո «Կարմիր գլխարկը» Ջի ԷՍ ԷՄ 11
7 +3 Պաուլո Կուելո «Ալքիմիկոսը» Վան Արյան 9
8 ՆՈՐ Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան» Անտարես 8
9 -3

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 7
10 ՆՈՐ

Եղիշե Չարենց

«Հատընտիր»

Անտարես 5
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում