Ուիթնի Հյուսթոնի եղբայրը խոստովանել է, որ քույրն իր մեղքով է թմրամոլ դարձել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացած աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի եղբայրը՝ Մայքլ Հյուսթոնը, Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ հայտարարել է, որ իր մեղքով է քույրը թմրամոլ դարձել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Голос России-ն, նա հայտարարել է, որ ինքն ու Ուիթնին մանկուց գրեթե միշտ միասին են անցկացրել ժամանակը: «Ուիթնին միշտ ու ամեն ինչում ինձ էր հետեւում»,- ասել է Մայքլը՝ նշելով, որ քրոջը մեքենա վարել է սովորեցրել, նրա հետ միասին բազմաթիվ խաղեր են խաղացել եւ արել են այն ամենն, ինչ սովորաբար անում են միասին մեծանալիս: «Թմրանյութեր էլ միասին էինք օգտագործում, բայց հետո դա դուրս եկավ վերահսկողությունից»,- ասել է նա:

Նա խոստովանել է, որ զգում է իր մեղքը եւ զղջում է կատարվածի համար՝ նշելով, որ քրոջ մահից հետո կորստի ցավը փորձել է մեղմել թմրանյութերով, սակայն ի վերջո իրեն հավաքել է եւ 2012թ հոկտեմբերին վերջնականապես հրաժարվել է դրանից:

Մայքլ Հյուսթոնի այս խոստովանությունը շոկի մեջ է գցել հանդիսատեսին, քանի որ Ուիթնիի երկրպագուներն ու ազգականները երկար ժամանակ նրա ամուսնուն՝ R&B կատարող Բոբի Բրաունին էին մեղադրում երգչուհու՝ թմրամոլ դառնալու մեջ:

48-ամյա երգչուհու անշնչացած մարմինը հայտնաբերվել էր 2012թ փետրվարին՝ Լոս Անջելեսի «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցի համարներից մեկի լոգարանում: Նրա մահվան պատճառների թվում նշվում էին կոկաինի չարաշահումն ու սրտի հիվանդությունը: Հետաքննության տվյալներով՝ լոգանք ընդունելու ժամանակ երգչուհին հակադեպրեսանտների եւ ալկոհոլի ազդեցության տակ կորցրել է գիտակցությունն ու խեղդվել լոգարանում:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA