Սպորտ

Մագնուս Կարլսենն աշխարհում լավագույնը ճանաչվելու համար իր հիմնական մրցակից է համարում Արոնյանին

1 րոպեի ընթերցում

Մագնուս Կարլսենն աշխարհում լավագույնը ճանաչվելու համար իր հիմնական մրցակից է համարում Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատարՄագնուս Կարլսենըռուսական «sport-express» պարբերականին տված հարցազրույցում աշխարհում լավագույնը ճանաչվելու համար իր հիմնական մրցակից է համարում Լեւոն Արոնյանին:

«Իմ հիմնական մրցակիցն Արոնյանն է: Նա մեկ անգամ չի ապացուցել, որ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկն է: Արոնյանն ամեն ինչ կանի լավագույնի տիտղոսը նվաճելու համար»,-ասել է Կարլսենը:

Նորվեգացին նոր շախմատային տարին մեկնարկել է հաղթանակով: Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշարում 13 հնարավորից Կարլսենը վաստակել է 10 միավոր եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Կարլսենը Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշարի եռակի, «Տալի» հուշամրցաշարի, «Նանջինգ» սուպերմրցաշարի, «Բիլ»-ի եւ Բիլբաոյի միջազգային մրցաշարի կրկնակի չեմպիոն է: Երեք անգամ դարձել է Լոնդոնի «Chess Classic» մրցաշարի հաղթող:

Լեւոն Արոնյանը 2013-ի հունվարիդրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում