Միջազգային

Գերմանիայի ֆերմաներից մեկում բռնկած հրդեհի զոհ Է դարձել ավելի քան 80 ուղտ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ֆերմաներից մեկում բռնկած հրդեհի զոհ Է դարձել ավելի քան 80 ուղտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հարավի մասնավոր կենդանաբանական այգում եւ «Ուղտերի ագարակ» ֆերմայում հունվարի լույս 31-ի գիշերը բռնկած հրդեհի զոհ Է դարձել 86 ուղտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ֆերմայի կայքին: Կենդանաբանական այգու ամբողջ «բնակչությունից» միայն չորս ուղտ Է ողջ մնացել, կենդանիներին օգտագործում Էին նաեւ բուժական նպատակներով՝ սահմանափակ հնարավորություններով երեխաներին եւ մարդկանց օգնելու համար:

«Անցած գիշեր «Ուղտերի ագարակն» այրվել Է: Կենդանիների մեծ մասը սատկել Է»,- ասված Է ֆերմայի կայքում:

Ֆերման գտնվում Է Էբհաուզեն կոմունայում (Բադեն Վյուրտեմբերգի ֆեդերալ երկրամաս)՝ Շվարցվալդ անտառային զանգվածի հյուսիսում, եւ ծառայում Էր որպես հանգստի, ժամանցի եւ պետ-թերապիայի (հիվանդների բուժում կենդանիների օգնությամբ) վայր: Հիմնականում տարածքում պահում Էին դրոմադերներ (միասապատ ուղտեր) եւ երկսապատ ուղտեր՝ բակտրիաններ:

Ֆերմայում հրդեհը մարել են շուրջ 100 փրկարարներ, հրդեհի պատճառներն անհայտ են: Ֆերմայի տերն ու նրա ընտանիքը ցնցահար վիճակում են, նրանց օգնություն են ցույց տալիս հոգեբանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում