Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունների հարցը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է	Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ումուդ Օրանը այդ երկրի խորհրդարանում բարձրացրել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում վերջին երկու ամիսների ընթացքում տարեց հայ կանանց նկատմամբ տեղի ունեցած բռնությունների հարցը: Այա մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «haberx.com» լրատվական կայքը:

Անդրադառնալով տեղի ունեցած դեպքերին` թուրք պատգամավորն իր ելույթում հետեւյալ հարցադրումներն է արել. «Հարձակումները կազմակերպված բնույթ ունեն, թե՞ անհատական: Ովքեր՞ են հանցագործությունների հեղինակները: Ինչ քայլեր պետք է ձեռնարկել Սամաթիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Անցած դեկտեմբերի սկզբից մինչ այժմ Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակումներ են տեղի ունեցել տարեց հինգ հայ կանանց նկատմամբ: Հանցագործը նրանցից մեկին` Մարիցա Քյուչուքին, խոշտանգել եւ սպանել է իր սեփական տանը եւ մարմնի վրա խաչ նկարել: Երկու կանայք դաժան ծեծի արդյունքում կորցրել են մի աչքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում