Տիգրան Պետրոսյանի բազում երազանքներից է աշխարհի լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկվելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն Տիգրան Լեւոնի Պետրոսյանի երազանքները շատ վառ են եւ պայծառ: Օլիմպիական կրկնակի չեմպիոնը խոստանում է ընթացիկ տարում անել ամեն ինչ շախմատային տարում նորանոր վերելքների հասնելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի կրկնակի չեմպիոնի` Տիգրան Լեւոնի Պետրոսյանի տարվա առաջին հարցազրույցը:

-Երկարեւ, իհարկե, ուժասպառ անող Հայաստանի այս առաջնությունում, ո՞րն էհիշարժան պարտիան Ձեզ համար:

-Կարեւոր պարտիաներն առաջին երկուսն էին ինձ համար: Չհաշված վերջինը` իր լարվածությամբ, որովհետև մեկնարկային տուրերում իմ մրցակիցներն Արման Փաշիկյանն եւ Հրանտ Մելքումյանն էին , եւ եթե իրենք հաղթեին, ապա համոզված եմ, որ նույն պատկերը կլիներ, բայց իրենց օգտին: Հենց Արմանին եւ Հրանտին հաղթելուց հետո հասկացա, որ կարող եմ չեմպիոնի տիտղոսը պահպանել:

-Արդեն Հայաստանի չեմպիոն եք, ինչպիսի՞ն են սպասելիքներդ ընթացիկ տարուց:

-Բավականի հետաքրքիր տարի է սպասվում: Հավաքականի հետ մասնակցելու եմ աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններին: Կան նաև մի շարք այլ մրցաշարեր ու անհատական մրցումներ, Եվրոպայի առաջնություն: Կփորձեմ ակտիվ լինել շախմատային բոլոր մրցաշարերում:

-Տիգրան, եթե գնահատելու լինեք այս առաջնությունը` մեկից- հինգ միավորով, քանի՞ միավոր կտայիք :

- Մոտավորապես` չորս:

-Արդյո՞ք շախմատը Ձեզ համար աշխատանք է, թե՞...

-Շախմատն ինձ համար աշխատանք է: Քանի որ արդեն 23 տարի է ինչ զբաղվում եմ շախմատով, եւ ապրուստի համար իմ գումարը վաստակում եմ շախմատով: Բնականաբար, այն աշխատանք է դառնում արդեն:

-Ո՞րն է Ձեր սիրելի խաղաքարը:

-Մի քիչ հարաբերական է, քանի որ դրանք ըստ ուժի են` թագուհի, նավակ, փիղ, ձի: Բայց ես ավելի շատ սիրում եմ ձիով խաղալ:

-Մոտակա եւ հեռավոր ի՞նչ երազանքներ ունի Տիգրան Պետրոսյանը:

-Երազանքներս վառ են, պայծառ եւ հուսամ, որ կիրականան: Եթե շախմատային առումով վերցնենք, ապա մեծ ցանկություն ունեմ գործակիցս բարձրացնել, որպեսզի կարողանամ մտնել աշխարհի 20 լավագույն շախմատիստների մեջ: Սրանք ավելի իրական են, բայց ավելի բարձր երազանքներ էլ ունեմ, գուցե դրանք երազանքներ էլ մնան:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը