Սպորտ

Տիգրան Պետրոսյանը պահպանում է Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը պահպանում է Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության չեմպիոն հռչակվեց Տիգրան Լեւոնի Պետրոսյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջինն իրենց պարտիան խաղաղ ելքով ավարտեցին Հովիկ Հայրապետյան- Զավեն Անդրիասյան եւ Սամվել Տեր-Սահակյան- Ռոբերտ Հովհաննիսյան զույգերը:Տուրի կենտրոնական հանդիպումն ընթանում էր 3-րդ սեղանի շուրջ, ուր Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լեւոնի Պետրոսյանը ուժերն էր չափում Ավետիք Գրիգորյանի հետ: Վերջինս Պետրոսյանից hետ էր ընդամենը կես միավորով:

Քայլերից բաղկացած պարիտիան ավարտվեց 55-րդ քայլին ոչ-ոքի հաշվով: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր` Տիգրան Պետրոսյանը դարձավ Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության չեմպիոն:

Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին նաեւ Տիգրան Քոթանջյանը, ով առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ, եւ Արման Փաշիկյանը` հաղթելով Ռոբերտ Աղասարյանին:

Կանանց պայքարում լավագույն էր Աննա Հայրապետյանը:

Հայաստանի առաջնությունն անցկացվում էր հունվարի 12-21-ը: Հայաստանի տղամարդկանց չեմպիոնի կոչումը բոլորից շատ (10 անգամ) նվաճել է Հենրիկ Գասպարյանը, 2-րդ տեղում է Աշոտ Անաստասյանը` 8 անգամ, իսկ 3-4-րդ հորիզոնականները զբաղեցնում են Արտավազդ Մինասյանը եւ Լեւոն Գրիգորյան (6-ական):

Տիգրան Պետրոսյանը կհամալրի Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում