Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում հանդիսավորապես տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման եւ օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարի առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Բարիի նշանավոր հայերից ջանքերով, վերջապես, կանգնեցվել է Բարիի ամենակարեւոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Իտալիայի Հայոց հովվության քարտուղարությունից, հետաքրքական է, որ խաչքարը տեղադրվել է հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարել են Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգեւոր հովիվը: Բոլորի համար անակնկալ է եղել Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը: Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու Սուրբ Գեւորգ վանական համալիրը:

Հայերեն English Русский

ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ բանակում իրականացվող բարեփոխումները

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները