Գերմանիայի վարչապետ Մերկելը կայցելի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 25-ին պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ այցի շրջանակում Մերկելը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվում:

Հայերեն English