Քաղաքականություն

Ռուսաստանն ամրապնդում Է Հայաստանում տեղակայված ռազմակայանը

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ամրապնդում Է Հայաստանում տեղակայված ռազմակայանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը բարձրացնում Է Հարավային Կովկասում իր զորախմբի եւ դաշնակիցների զինված ուժերի մարտունակությունը: Բացի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ռազմակայաններից, որոնց հետ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի, հատուկ ուշադրություն Է դարձվում Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, որ կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, արագացված ռեժիմով Հայաստանի հետ պայմանագիր Է պատրաստում ռազմատեխնիկակակն համագործակցության զարգացման մասին: Իսկ պաշտպանության նախարարությունը մինչեւ այս տարվա հունվարի 15-ը կատարել Է Գյումրիում տեղաբաշխված ՌԴ-ի 102-րդ ռազմակայանը պայմանագրային ծառայողներով համալրելու պլանը: Կես տարվա ընթացքում այնտեղ նրանց թիվն ավելացել Է երկու անգամ: Ընդսմին անձնակազմի հաստիքային թվաքանակը մնացել Է նախկինը եւ կազմում Է շուրջ 5 հազար զինծառայող:

Փաստորեն Հայաստանում տեղակայված բոլոր մարտական զորամասերն ու ստորաբաժանումները (հատկապես ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը եւ այլն) արդեն համալրված են պրոֆեսիոնալներով:

Ռազմական փորձագետները նշում են, որ 102-րդ ռազմակայանը արագացված կարգով պրոֆեսիոնալ հիմքի փոխադրելը կապված Է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության հնարավոր կտրուկ փոփոխման հետ, ինչը սպառնալիք Է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար: Այդ սցենարները կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր մարտական գործողությունների, ինչպես նաեւ Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների սկսվելու հետ:

«Ռուսական զորախումբը կմասնակցի արդյոք Հայաստանի դեմ ագրեսիայի դիմագրավմանն ուղղված հնարավոր մարտական գործողություններին. հարցը քաղաքական Է: Բայց միանգամայն պարզ Է, որ այստեղ գտնվող մեր ռազմակայանը պետք Է մարտունակ լինի ու նաեւ պատրաստ անցկացնելու խաղաղապահ գործողություններ»,- ասել Է ռազմական փորձագետ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը: Ի հաստատումն իր թեզիսի գեներալը վկայակոչել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` վերջերս ունեցած ելույթը: Նա նախարարների կաբինետի՝ հունվարի 15-ին կայացած նիստում հերթական անգամ հայտարարեց, որ քանի դեռ շարունակվում Է ղարաբաղյան հակամարտությունը, Բաքուն պատրաստ Է Երեւանի վրա ներգործել նաեւ ռազմական եղանակներով: Նետկաչովի կարծիքով՝ սրանք դատարկ խոսքեր չեն, քանի որ, ինչպես հայտարարել Է Ալիեւը, «Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում Է 3,7 մլրդ դոլար»: Վերջին հինգ տարում Բաքվի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 10 անգամ եւ գերազանցել երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսը:

Ռուսաստանն իր հերթին ոչ միայն կատարելագործում Է Հայաստանում տեղաբաշխված իր զորախումբը, այլեւ մտադիր Է ակտիվացնել ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակից պետության հետ: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում «ՆԳ»-ի աղբյուրները հաղորդել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի նախագծի համաձայն՝ նախատեսվում Է ստեղծել համատեղ պաշտպանական ձեռնարկություն, ինչպես նաեւ սահմանապահների եւ արտակարգ իրավիճակների գծով մասնագետների պատրաստման կենտրոններ:

Մեկնաբանելով Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը հայտարարել Է, որ «մինչեւ վերջին ժամանակներս տարօրինակ իրադրություն Էր ստեղծվել. մեր դաշնակիցը Հայաստանն Էր, բայց մենք լիուլի զենք Էինք մատակարարում Ադրբեջանին: Այժմ կցանկանայի հուսալ, որ պայմանագրի օգնությամբ այդ շեղվածքը կշտկվի:

Պուխովի կարծիքով՝ Հայաստանի հետ ակտիվացնելով հարաբերությունները, Ռուսաստանն իր շահերն Է պաշտպանում Հարավային Կովկասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում