Հասարակական

Բուլղարական Next Page-ը կկազմի տարբեր լեզուներից հայերեն թարգմանված գրականության մատենագիտական ցանկեր

3 րոպեի ընթերցում

Բուլղարական Next Page-ը կկազմի տարբեր լեզուներից հայերեն թարգմանված գրականության մատենագիտական ցանկեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական Next Page հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունվարի 16-ին ներկայացրեց Հայկական գրատպության 500-ամյակի առթիվ անցած տարում «Գրքի հարթակ» երկամյա ծրագրի միջոցով իրականացված և 2013-ին պլանավորված նախագծերը:

Յանա Գենովանասաց, որ գրատպության 500-ամյակը ավարտվում է Հայաստանում, սակայն անելինքները շարունակվում է: «Ես ներկայացնում եմ մի նախագիծ, որը գործում է մեկ տարի և կշարունակի գործունեությունը մեկուկես տարի ևս: Այն բավականին բազմազան է»,-ասաց Յանա Գենովան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Next Page հիմնադրամն անցած մեկ տարում կազմել է Հայաստանի գրքի ոլորտի շուրջ 70 կազմակերպությունների տվյալների բազան: Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գլխավորությամբ թարգմանիչների, գրադարանների և այլ կառույցների ղեկավարները 2012-ին Թբիլիսիում մասնակցել են «Հասարակական սեկտորի հզորացման և միջոցների հայթայթում» թեմայով միջազգային երկօրյա սեմինարներին: ՀԱԱ-ի հանձնարարությամբ արտերկրի և Հայաստանի 11 փորձագետներ կազմել են 1991-2012 թթ-ին եվրոպական և տարածաշրջանային երկրներում հայերենից անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով թարգմանված ու հրատարակված գրքերի մատենագիտական ցանկերն ու առանձին ուսումնասիրությունները:

Ընթացիկ տարում Next Page հիմնադրամը կկազմի նաև 1991-2012թթ-ին վերոնշյալ լեզուներից հայերեն թարգմանված և Հայաստանում հրատարակված գրականության մատենագիտական ցանկերն ու համապատասխան ուսումնասիրությունները:

Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ ֆորումի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Next Page հիմնադրամը և ՀԱԱ-ն աջակցել ու ակտիվորեն մասնակցել են մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի հարցերին նվիրված միջազգային սեմինարին:

Այժմ ընթանում են Հայսատանի գրահարատարակչության շուկայի սոցիոլոգիական համակողմանի ուսումնասիրության աշխատանքները, որոնք իրականացնում են Մարքետինգի հայկական ասոցացիայի նախագահ Արամ Նավասարդյանը և գրահարատարակչական ոլորտի մասնագետ Դավիթ Դաբաղյանը` ավստրիացի միջազգային փորձագետ Ռուդեգեր Վիշենբարտի գլխավորությամբ:

Հրատարակիչների ազգային ասոցացիան «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012թ-ի հունվարից` Ուկրաինայի և Վրաստանի գործընկերների հետ համատեղ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում