Քաղաքականություն

Շարմազանովն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերին

1 րոպեի ընթերցում

Շարմազանովն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, մասնավորապես նշել է, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։

«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ․անկախ նրանից` ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», - մեկնաբանել է ՀՀԿ խոսնակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում