Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն իշխանության պայքարը երկու վաղեմի գործընկերների միջեւ անընդունելի է համարում

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն իշխանության պայքարը երկու վաղեմի գործընկերների միջեւ անընդունելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կողմից խոստացված հարցազրույցում ներկայացրել է այն պատճառները, որոնք իրեն դրդել են չառաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մեդիամաքս»-ը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց ձեռնպահ մնալ իրեն դրդել են երեք հիմնական հանգամանք: «Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»,-ասել է նա`

Նա չի ցանկացել նաեւ մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը: Նախկին նախագահը չի ուզել «ժամանակն ու գիտելիքները ծախսել» քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքի` իր համար ոչ գոհացուցիչ գործընթացին:

Վերոնշյալները հիմնարար գործոններ չհամարելով` նա համոզված է, որ դրանք էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում է կարճ հարցազրույցներով, «այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ»:

Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն փետրվարի 18-ին: Գրանցվել են 8 թեկնածուներ: Նախկին երկու նախագահները ընտրապայքարին չեն մասնակցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում