Սփյուռք

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Գլենդեյլի քաղաքային խորհրդում Զարեհ Սինանյանի առաջադրումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Գլենդեյլի քաղաքային խորհրդում Զարեհ Սինանյանի առաջադրումը

ԵՐԵՎԱՆ, 12ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Զարեհ Սինանյանի` Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու առաջադրվելը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնաձնախմի հաղորդագրությունում նշվում է, որ Սինանյանն անցնող շաբաթվա սկզբին հրաժարվել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան շրջանի տեղական մարմնում գանձապահի պաշտոնից եւ առաջադրվելով քաղաքային խորհրդի անդամության համար` հինգշաբթի օրվանից սկսել է նախընտրական քարոզարշավը:

Սինանյանը 2 տարի եղել է հայկական կառույցի գանձապահը:

«Զարեհը մեծ պատվով ու հավատարմությամբ է ծառայել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և հայ համայնքին։ Նրա հրաժարականը թեեւ մեծ կորուստ է մեզ համար, սակայն մենք հասկանում եւ լիովին աջակցում ենք այդ որոշմանը»,- նշել է Հյա դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի համանախագահ Նորա Հովսեփյանը։

Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում