Շոու բիզնես

Սիրուշոն «Եվրատեսիլ 2013»-ի հավանական թեկնածուների շարքում է

2 րոպեի ընթերցում

Սիրուշոն «Եվրատեսիլ 2013»-ի հավանական թեկնածուների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում շարունակվում է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի փակ ընտրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրում է, որ ներկայում թերևս ամենատարածված խոսակցություններից մեկն այն է, որ այս տարի ևս Հայաստանն այդ մրցույթում կներկայացնի Սիրուշոն, սակայն Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ընդգծում է, որ ոչինչ դեռ որոշված չէ։

Սիրուշոն ներկայացրել է «Եվրատեսիլում» Հայաստանը 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանը «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է։

Սիրուշոն վերջերս ներկայացրել է իր նոր «Պռեգոմեշ» տեսահոլովակը, որը կարճ ժամանակում ունեցել է 500 հազարից ավելի դիտում երեք շաբաթում:

Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրում է, որ այս երգը կարող է դառնալ «Քելե-Քելե»-ի շարունակությունը և ներկայացվել մրցույթում: Երկու երգերի դեպքում զգացվում է Կոմիտասի երաժշտության և ստեղծագործությունների ազդեցությունը: Միաժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի ժխտում, որ Սիրուշոն «Եվրատեսիլ 2013»-ի թեկնածուների շարքում է։

Սիրուշոն անցյալ տարի հաստատել էր, որ ցանկություն ունի կրկին մասնակցել մրցույթին, սակայն Հայաստանը չմասնակցեց Բաքվում կայացած «Եվրատեսիլ 2012»։ Իսկ կմասնակցի արդյոք Հայաստանը «Եվրոտեսիլ 2013»-ին պարզ կդառնա շուտով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում