Տարածաշրջանային

Վերին Լարսը ձնածածկ է եղել

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսը ձնածածկ է եղել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ձնահոսքը հունվարի 10-ին ծածկել է վրաց-ռուսական սահմանին` Տրուսո կիրճում գտնվող«Վերին Լարս»անցակետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական «Грузия Online»-ը, համաձայն Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդած տեղեկությունների` վրացական ոստիկանությանանցակետի ոստիկաններից ոչ ոք չի տուժել, քանի որ աշխատակիցները ժամանակին տարհանվել են:

Վրացական լրատվամիջոցները փոխանցում են, որոստիկաններն առայժմ չեն կարողանում մոտենալ ավերված անցակետին` ձնահոսքի կրկնության սպառնալիքի պատճառով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որՎրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ` հունվարի 9-ից վատ եղանակային պայմանների, առատ ձյան և բքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս հատվածներում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը:ռուս-վրացական սահմանի

Վերին Լարս անցակետում հայկական բեռնատարներ չկան: Այդ մասին հունվարի 9-ին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիա»-ի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: «Վերին Լարսում հայկական բեռնատարների շարժը կվերսկսվի հունվարի կեսերից»,- ասաց Համբարձումյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում