Հասարակական

BBC-ն բացահայտում է հայերի զգացմունքները Քիմ Քարդաշյանի հանդեպ

2 րոպեի ընթերցում

BBC-ն բացահայտում է հայերի զգացմունքները Քիմ Քարդաշյանի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային աստղ32-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանի հղիության մասին լուրերը հայտնվել են Le Figaro-ի, Washington Post-ի և այլ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներում:

BBC-ն փորձել է պարզել, թե ինչ զգացումներ են տածում Քիմի հայրենակիցները` հայերը, համաշխարհային աստղ դարձած Քարդաշյանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` BBC-ն նշում է, որ շատ հայեր ուղղակի անտարբեր են Քիմի նկատմամբ և նրան համարում են մեր ժամանակների տխուր վկայություն, իսկ ոմանք ուղղակի թշնամաբար են տրամադրված Քիմի հանդեպ:

«Միաժամանակ դժվար է կարդալ նրա ազգանունը և չմտածել նրա հայկական արմատների մասին: Նրա հայրերը և պապերը հայկական ծագում ունեն»,- գրում է BBC-ն:

Այնուամենայնիվ, BBC-ի 2007-2011 թվականների հայաստանյան թղթակիցը չի կարծում, թե Քիմի համաշխարհային հռչակը նրան սեր է բերել նաև հայրենիքում: Քիմը հաճախ համեմատվում է մեկ այլ համաշխարհային հռչակ վայելող հայազգի արվեստագետ Շառլ Ազնավուրի հետ, ում հետ համեմատության պարագայում Քիմը միանշանակ ներկայացվում է ավելի բացասական երանգներով: Հիմնական խնդիրը Քիմի «բաց սեռական կյանքն է»:

Սակայն միաժամանակ Քիմը ներկայացվում է որպես դասական հայ կնոջ հակապատկեր` նա «հագնում է այն , ինչ ցանկանում է, և հանդիպում է նրանց հետ, ում ցանկանում է»:

Քիմի հանդեպ հայաստանցիների ուշադրությունը հիմնականում պայմանավորված է հայկական խնդիրների նկատմամբ նրա ուշադրությամբ: Անցած տարի ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում Քիմը գրել էր. «Եկեք այսօր բոլորս հիշենք այն 1.5 միլիոն հայերին, ովքեր սպանվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ»: Նա նաև ուշադրություն է դարձնում սիրիահայության խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում