Հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողները կներկայանան համատեղ ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհուրդը «Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում կազմակերպում է նորաձեւության ներառական ցուցադրություն, որը տեղի կունենա Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում դեկտեմբերի 27-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը, «Նորաձեւության ճանապարհ» ծրագրի շրջանակում հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ստեղծված յուրօրինակ հավաքածուն Բրիտանական խորհուրդը կնվիրաբերի Ժամանակակից արվեստի թանգարանին եւ կկազմակերպի հավաքածուի ցուցադրություն:

Առաջին անգամ նորաձեւության ցուցադրությանը կմասնակցեն նաեւ հաշմանդամություն ունեցող մոդելները: Քսան հագուստից բաղկացած հավաքածուի երկու զգեստը կկրեն Անահիտ Վարդանյանն ու Քրիստինե Փիրուզյանը: Նրանք մասնակցել են «Ունիսոն»-ի կազմակերպած ֆոտոմոդելների մրցույթին, հանդես եկել տարբեր նախաձեռնություններում:

Ցուցադրությունը համեմված կլինի նաև հայ եւ ծրագրին մասնակից եվրոպական երկրների` Միացյալ Թագավորություն, Դանիա, Գերմանիա, Չեխիա և Ռումինիա, մշակութային տարրերով, մոդելները հագուստները կներկայացնեն այդ երկրների երաժշտության ներքո:

«Նորաձևության ճանապարհ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին: Փոխայցելությունների ընթացքում հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողներն ուսումնասիրել են միմյանց երկրների մշակույթները եւ դրանց համադրման արդյունքում ստեղծել մեկ ընդհանուր հավաքածու: Հավաքածուն ցուցադրվել է Հայաստանում եւ եվրոպական երկրներում: Ծրագրի շրջանակում անցկացվել են վարպետության դասընթացներ:

Ծրագիրը համաֆինանսավորում են Եվրամիությունը` Մշակույթի հիմնադրամի միջոցով, Եվրոպական մշակութային հիմնադրամը և կազմակերպիչները, որոնք ներկայացնում են EUNIC-ի(Եվրամիության մշակութային ազգային կենտրոններիմիություն) հինգ անդամ կազմակերպությունները` Բրիտանական խորհուրդը, Գյոթեի ինստիտուտը, Ռումինական մշակութային ինստիտուտը, Դանիական մշակութային ինստիտուտը և Չեխական կենտրոնները:

Հայերեն English

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres