Միջազգային

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի էքստրեմալ ցուցակում

1 րոպեի ընթերցում

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի էքստրեմալ ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմն ընդրկգվել է Ռուսաստանի էքստրեմալ նյութերի ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշումը դեկտեմբերի 26-ին ընդունել է Ռուսաստանի արդարադատության նախարարությունը: Էքստրեմալ ցանկի նյութերը պաշտոնապես արգելվում են երկրում:

Դեռ նոյեմբերին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարան էր ուղարկել հայց ֆիլմն արգելելու վերաբերյալ: Շատերի կարծիքով ֆիլմը վիրավորում է հավատացյալների կրոնական զգացմունքները: Ավելի ուշ ֆիլմը էքստրեմալ է համարվել Տվերի դատարանում:

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը սեպտեմբերին մեծ աղմուկ էր բարձրացրել աշխարհի տարբեր երկրներում հատկապես իսլամական երկրներում: Իսլամիստները հարձակվել էին ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եվրոպական մի քանի երկրների դեսպանատների վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում