ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Չակ Հեյգլի հնարավոր առաջադրմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լուրջ մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգլի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերկյան «Commentary» պարբերականը, Վաշինգտոնում մեծ թվով դաշնակիցներ ունեցող Հայ համայնքի դժգոհությունները նախկին սենատոր Չակ Հեյգլի գործունեության նկատմամբ կարող է մտահոգություններ առաջացնել նաև ԱՄՆ Սենատում` վերջինիս պաշտպանոթյան նախարար նշանակվելու հնարավոր քննարկումների ժամանակ:

«Մեզ մտահոգոմ է, որ նախկին սենատոր Հեյգլը հավատում է Թուրքիայի խաբեություններին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դիրքորոշում, որը շարունակում է ձևավորել Թուրքիայի Հանրապետության ներկայիս քաղաքականությունը Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Չակ Հեյգլը շարունակաբար դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և 1915թ-ի դեպքերը չի որակել «ցեղասպանություն»:

«Հարցն այն է, որ տարածաշրջանը պետք է առաջ շարժվի: Անհրաժեշտ է կայուն խաղաղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև: Ես վստահ չեմ, որ դեպի անցյալ նայելով կարող ենք խաղաղություն հաստատել»,- նշել էր Հեյգլը:

Հայ դատի հանձնախումբը հակադարձել է սենատորի այս պնդումներին: «Քանի դեռ Էրդողանն ու նրա դաշնակիցները փորձում են խաղաղություն կառուցել Հայոց ցեղասպանության ժխտման վրա, իրենք երբեք հաջողության չեն հասնի: ԱՄՆ և համաշխարհային հանրությունը պետք է օրինակ ծառայեն` դատապարտելով բոլոր ցեղասպանությունները որտեղ և երբ էլ նրանք տեղի ունեցած լինեն»,- հավելել է Համբարյանը:

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր