Եվրոպահայերի երրորդ համագումարում օրակարգային է ԼՂՀ ճանաչումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հասարակական գործիչները, գիտնականները եւ քաղաքագետները կհամախմբվեն Եվրոպահայերի երրորդ համագումարում, որը տեղի կունենա 2013-ի մարտի 4-5-ին` Բրյուսելում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, համագումարի երկրորդ մասը տեղի կունենա Եվրոպական խորհրդարանում: Առաջին նիստում` մարտի 4-ին, ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի տարածքում բնակվող հայության դիմագրաված մարտահրավերները, որոնք պիտի արծարծվեն Եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչների կղմից:

Ինքնության, մշակույթի եւ լեզվի հարցերին զուգահեռ, կքննարկվեն նաեւ քաղաքական հարցեր, ինչպիսիք են Եվրոպայում թուրք-ազերիների միացյալ ճակատին դիմակայելը, Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները, Ցեղասպանության ժխտման եւ դրժողականության քրեականացումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը: Առաջին մասի զեկուցողները կլինեն Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի, ինչպես նաեւ Հայաստանից ներկայացուցիչներ: Երկրորդ օրը` մարտի 5-ին, համագումարը Եվրոպական խորհրդարանում, խորհրդարանի մեծագույն քաղաքական խմբի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության հովանավորությամբ, քննարկելու է Եվրոպական միության պատասխանատվությունը` կանխելու եւ պաշտպանելու հարցում, հիմք ընդունելով «Ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը»: Կորոնվեն եւ քննարկվեն նաեւ «Հարավային Կովկասի համար նոր հեռանկարներ»:

Հայ դատի գրասենյակի համոզմամբ` Այս օրերին, երբ Եվրոպական միություն- ՀՀ հարաբերություններն ավելի քան երբեք ջերմ են, ինչպես նաեւ երկուստեք բարձրագույն մակարդակի այցելություններ են տեղի ունենում, Հայաստանի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին էլ ավելի է մոտենում, եվրոպահայերի երրորդ համագումարը հարաբերությունների բոլոր կողմերը կքննարկի, կզրուցի եւ կառաջարկի առաջխաղացման նոր ուղիներ: Համագումարին մասնակցելու են ԵՄ բարձր մակարդակի ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի անդամներ, խորհրդարանական պատվիրակությունների եւ կուսակցությունների անդամներ, ղեկավարներ` քաղաքական ոլորտի բոլոր խավերից, թե ԵՄ-ից եւ թե Հայաստանից:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres