Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԱԿ-ին` իր թեկնածությունը պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԱԿ-ին` իր թեկնածությունը պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ՌԱԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահին, որ կուսակցության վարչությունը, լիազորված լինելով, այդ մասին նաև հայտարարություն է տարածել Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը՝ վստահության և առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում