Հասարակական

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Անդին» ամսագրի շնորհանդեսին

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մասնակցեց «Անդին» ամսագրի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀԳԱԱ ցուցասրահում դեկտեմբերի 24-ին: Գրքի շնորհանդեսին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Տեր- Գուլանյանը նշեց, որ «Անդին»-ը հայկական ամսագրային շուկայում նոր խոսք է ասելու:

«Կարծես թե ներկայիս ամսագրերի մեծ մասը նախատեսված է միայն Երեւանի համար, մինչդեռ իմ եւ իմ ընկերների խնդիրն էր ստեղծել մի ամսագիր, որն, ըստ էության, չի պարունակի ոչ մի գովազդային էջ»,- տեղեկացրեց «Արդին»-ի գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով` ամսագիրը կծառայի հասարակական կարծիք ձևավորելուն, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի նոր սերնդին դաստիարակել ոչ թե հնացած, այլ հնագույն արժեքներով:

«Կան կենցաղային, անցողիկ արժեքներ եւ կան մնայուն արժեքներ: Թող ինձ ներեն շատերը, բայց այսօր մենք զբաղված ենք կենցաղային արժենքների մասին խոսելով: Հայտնվել է անկախության շրջանի նոր հայը, նոր երիտասարդը, ով կարդալու անհրաժեշտություն ունի, մենք կփորձենք հուշել նրան`ինչ կարդալ»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Նա նաև հավելեց, որ գուցե շատերը շտապեն հակափաստարկել իր կարծիքը` պնդելով, որ այսօր համացանցը վաղուց լրացրել է ցանկացած բաց, սակայն այս ամսագիրը համացանցից ոչինչ չի արտատպելու, քանի որ ամսագրում տեղ գտած բոլոր նյութերը լինելու են բացառապես հեղինակային:

««Արդին»-ը լինելու է ժամանակակից ամսագիր` ուղղված ավագներին, միջին սերնդի ներկայացուցիչներին եւ հատկապես երիտասարդներին»,- նշեց հրապարակախոսը: Նրա տեղեկացմամբ` ամսագրի տպագրված առաջին համարը չի վաճառվելու, այլ անվճար է տրամադրվելու ընթերցողներին: Մինչդեռ առաջիկայում այն կունենա մոտ 5000 տպաքանակ:

«Ամսագրի անվանումը պատահական չէ, այն նաեւ հայելու իմաստ է արտահայտում` հնարավորություն տալով հեռվից հայացք նետել սեփական անձին»,- պարզաբանեց ամսագրի հեղիկանը` շեշտելով որ «Անդինը» հավակնում է դառնալ տարիներ առաջ իր ղեկավարած հանրահայտ «Գարուն» ամսագրի ժամանակակից տարբերակը:

«Բաժանորդագրվելը պատիվ է, կարդալը հարստություն» կարգախոսի ներքո տպագրված ամսագրին բացառիկ հարցազրույց է տվել նաեւ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի ընթերցողներին «Անդին»-ի առաջին համարում:

Ամսագրի շնորհանդեսին ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում