Տնտեսություն

Գերմանիան 100 մլն եվրոյից ավելի օժանդակություն կցուցաբերի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան 100 մլն եվրոյից ավելի օժանդակություն կցուցաբերի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան 15 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ Կայուն տնտեսական զարգացման ծրագրի և 75 մլն եվրո՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանների կառուցման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 40 մլն եվրո էլ մեր երկրին կտարամադրվի վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երրորդ փուլի իրականացման, 18.5 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման համար:

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 14-ից 15-ը տեղի են ունեցած Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջակառավարական հանձնաժողովի հերթական բանակցությունների շրջանակներում»,- ասաց նախարարը:

Խոսելով հոկտեմբերի 18-ին կայացած տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի մասին՝ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դրա արդյունքում վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում արձանագրությունը, որի շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրացմանն ուղղված բանակցությունները, հարկային և մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և այլ հիմնահարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում