ԱՄՆ-ի հրաձիգների ասոցիացիան պաշտպանում է իր դիրքորոշումը զենքի վաճառքի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հրաձիգների ազգային ասոցիացիան (NRA) մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը զենքի վաճառքի հարցում, չնայած Սենդի հուկ դպրոցում տեղի ունեցած ողբերգությանը, որտեղ սպանվեց 26 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասոցիացիայի ղեկավար Ուեյն ԼաՊիեռը վերստին ընդգծել է, որ դպրոցներում աշակերտների եւ ուսուցիչների անվտանգության ապահովման համար պետք է զինված պահակախումբ կարգվի: Ավելի վաղ ԼաՊիեռը հայտարարել էր, որ զինված «վատ տղային» կարող է կանգնեցնել «լավ տղան», որը նույնպես պետք Է զինված լինի:

Դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան 26 մարդ է գնդակահարել Քոնեկտիկուտի նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում, մինչ այդ նա իրենց տանը սպանել էր հարազատ մորը: Սպանվածներից քսանը երեխաներ էին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ամերիկացիների 50 տոկոսից ավելին պաշտպանում է զենքի վաճառքի խիստ սահմանափակումներ մտցնելը, սակայն չի հավատում, որ դա կօգնի երկրում վերջ դնել բռնությանը: CNN հեռուստաընկերության պատվիրած հետազոտության արդյունքների համաձայն` հարցախույզի մասնակիցների 52 տոկոսը պաշտպանում Է զենքի վաճառքի խիստ սահմանափակումներ մտցնելը կամ նույնիսկ զենք ունենալու լիակատար արգելքը: CNN-ը նշում է, որ այս տեսակետի կողմնակից մարդկանց թվաքանակը վերջին տարիներին առաջին անգամ գերազանցել է 50 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 53 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքներում գնդակահարությունները կշարունակվեն՝ հակառակ իշխանությունների կողմից գործադրվող բոլոր ջանքերին:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ղեկավարությամբ հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է առաջարկություններ պատրաստի երկրում բռնության մակարդակը նվազեցնելու վերաբերյալ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ն 4 տոկոս չի հավաքել

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով

Արմեն Գրիգորյանն ու Հեքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում