«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիան լրագրողների բանտ է անվանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտն է: Նման հայտարարություն է արել Փարիզում տեղակայված միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը:
Կազմակերպության հրապարակած հոդվածի համաձայն`ներկայում Թուրքիայի բանտերում գտնվում են ավելի քան 70 լրագրողներ, ովքեր դատապարտվել են իրենց հրապարակած հոդվածների պատճառով: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում նման իրադրության հիմնական մեղավորը երկրում իրավունքի տարրի և օրենքների բացակայությունն է: Միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ երկրում հարգանք չեն ցուցաբերում դատական իրավունքներին և տեղեկատվական ազատության հանդեպ, ինչի հետևանքով ամեն տարի ձերբակալված լրագրողների թիվը Թուրքիայում ավելանում է: