Տարածաշրջանային

Թուրքական Anadolu-ն հայազգի Արա Գյուլերին անվանել է «լուսանկարչության ապրող լեգենդ»

2 րոպեի ընթերցում

Թուրքական Anadolu-ն հայազգի Արա Գյուլերին անվանել է «լուսանկարչության ապրող լեգենդ»

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության` 2012 թվականի լավագույն լուսանկարի ընտրության մրցույթին մասնակցել է նաեւ Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական Anadolu-ն մրցույթի մասին պատմող հոդվածում հայազգի լուսանկարչին անվանել է «լուսանկարչության ապրող լեգենդ»: Գյուլերը մրցույթին ներկայացված 36 լուսանկարներից քվեարկել է Բանգլադեշում աղոթող երեք մուսուլման երեխաների նկարի օգտին: Նա բարձր է գնահատել նաեւ մուսուլմանների կյանքից մի դրվագ պատկերող նկարներից մեկը, ինչպես նաև զոհված զինվորի դիակն իջեցնող ուղղաթիռի լուսանկարը:

Քվեարկության ներկայացված լուսանկարների թվում է նաեւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կողմից «Մշակույթի եւ արվեստի ոլորտում մեծ պարգեւ»-ի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ արված մի լուսանկար, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարում է դարի լավագույն լուսանկարիչ, պոլսահայ Արա Գյուլերին:

Հանրության դատին ներկայացված 36 լուսանկարների շարքում արտացոլված են Թուրքիայում եւ աշխարհում տեղի ունեցած իրադարձություններ, մարդկային ողբերգություններ, զարգացումներ եւ բնության տեսարաններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում