Տարածաշրջանային

Մշտապես Հայոց ցեղասպանության մասին գրողթուրքական «Թարաֆ» թերթի խմբագրակազմիմեծ մասը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Մշտապես Հայոց ցեղասպանության մասին գրողթուրքական «Թարաֆ» թերթի խմբագրակազմիմեծ մասը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հանրահայտ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանն ու խմբագրակազմի 80 տոկոսը հրաժարական են տվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը` նշելով, որ լուրը հայտնել է «Թարաֆ»-ի սյունակագիր Քուրթուլուշ Թայիզը: «Թարաֆ»-ի բազմաթիվ լրագրողներ մշտապես գրել են Հայոց ցեղասպանության իրողության մասին, ինչն առաջացրել էր իշխող վերնախավի դժգոհությունը:

Թերթի սեփականատեր Բաշար Արսլանին աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել նաեւ խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարը եւ թերթի համահիմնադիր Նեշե Դյուզելը: Թուրքական սոցիալական մամուլում «Թարաֆ»-ի խմբագրակազմի մեծամասնության հրաժարականը մեծ արձագանք է գտել: «Թարաֆ»-ում աշխատանքների համակարգողը հայազգի Մարգար Եսայանն է: Հայտնի չէ` նա եւս հեռանալու դիմում ներկայացրել է, թե ոչ: Թերթի սեփականատերը ԶԼՄ-ներին հայտնել է, որ թերթի հրապարակման դադարեցման մասին խոսք չի կարող լինել, եւ որ «Թարաֆ»-ը կշարունակի «ճանապարհը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում