Քաղաքականություն

Վիկտոր Սողոմոնյանը հավանական չի համարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Վիկտոր Սողոմոնյանը հավանական չի համարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավանական չի համարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է «Մեդիամաքս»-ի հետ զրույցում:«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին եւ փոքր հարցազրույց տալ», - ասել է գրասենյակի ղեկավարը:

Վիկտոր Սողոմոնյանը հերքել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը: «Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում