3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է անցնող տարվա լավագույն մարզիկների ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լավագույնի համար կպայքարեն անցնող տարում ամենից շատ աչքի ընկած մարզիկները: ՀՄԼՖ-ն քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին:
Հայաստանի լավագույնմարզիկի կոչման համար կպայքարեն.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ`
Արսեն Ջուլֆալակյան(Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր)
Արթուր Ալեքսանյան(Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն)
Յուրի Պատրիկեեւ(Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Ազատ ոճի ըմբշամարտ`
Դավիթ Սաֆարյան(Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Ձյուդո`
Հովհաննես Դավթյան(Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Ծանրամարտ`
Հռիփսիմե Խուրշուդյան(Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)
Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան(բոլորը՝ համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրներ)
Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան (երկուսն էլ՝ համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր)
Ստենդային հրաձգություն`
Երջանիկ Ավետիսյան(Եվրոպայի չեմպիոն)
Սպորտային մարմնամարզություն`
Հարություն Սերդինյան(Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)
Շախմատ`
Լեւոն Արոնյան(Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալակիր)
Վլադիմիր Հակոբյան(Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, երրորդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալակիր)
Սամբո`
Մխիթար Մխիթարյան(աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն)
Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան(բոլորը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր)
Ֆուտբոլ`
Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, ՀենրիխՄխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս(բոլորը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական):
Թիմերը`
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական` Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան. Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան- համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:
«Միկա»շախմատի կանանց թիմ` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Հայրապետյան, Հարիկա Դրոնավալի, Լեյլա Ջավախիշվիլի - Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն:
Ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքական` Համաշխարհային ուսանողական խաղերի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքական`Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդ տեղ: