Տարածաշրջանային

Թուրքիայում մերժում են ալեւիական աղոթատեղի բացելու պահանջները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում մերժում են ալեւիական աղոթատեղի բացելու պահանջները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակում են հրաժարվել հարգել կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հուսեին Այգյունը հանդես էր եկել թուրքական խորհրդարանում ալեւիական (շիա) աղոթատեղի բացելու պահանջով, ինչը այդ երկրի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը մերժել է` ասելով, թե «ալեւիականությունը կրոն չէ, թող մզկիթ հաճախեն»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, Չիչեքի այդ պատասխանից հետո Այգյունը դատական հայց է ներկայացրել խորհրդարանի նախագահության դեմ: Թուրքիայի խորհրդարանի նախագահությունը դատարանի առաջ պաշտպանվել է, թե «ալեւիականությունը ոչ թե կրոն է, այլ իսլամի տարատեսակ», ինչով դատարանին պարտադրել է մերժել ալեւի պատգամավորի հայցը:

Թուրքիայում 20 միլիոնից ավելի իսլամի ալեւի ուղղության հետեւորդներ կան: Իշխանությունները չեն ճանաչում նրանց կրոնական իրավունքները եւ թույլ չեն տալիս աղոթատեղիներ կառուցել` կարծելով, որ նման դեպքում հնարավոր է երկրի մահմեդական բնակչությունը կանգնի պառակտման առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում