Compass band-ը մինչ տարեվերջ կմասնակցի մի շարք համերգների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ երրորդ տեղը գրաված Compass band խումբը մինչ տարեվերջ կմասնակցի մի շարք համերգների: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը պատմեց, որ տղաներն ակտիվորեն սկսելու են նախապատրաստվել դեկտեմբերի 25-ին Չեխովի անվան թիվ 55 դպրոցում կայանալիք գալա-համերգին, որտեղ կհնչի խմբի ամբողջ երգացանկը:

«Քանի որ խմբի սեփական երգացանկը դեռ այնքան մեծ չէ, որպեսզի նրանք մենահամերգով հանդես գան, տղաները մինչ տարեվերջ կմասնակցեն այլ համերգային ծրագրերի, ամանորի հեռուստաեթերների: Մենք շարունակում ենք մեր ակտիվ պարապունքները»,- ասաց Պետրոսյանը, ով իր երկարամյա պրոդյուսերական գործունեության ընթացքում հասկացել է այն «պարզ ճշմարտությունը», որ ցանկացած մրցույթում կարեւոր է ոչ թե զբաղեցրած հորիզոնականը, այլ տպավորիչ ելույթը:

««Մանկական Եվրատեսիլ 2012»-ում, իմ կարծիքով, մեզ հաջողվեց հետաքրքրել հանդիսատեսին, իսկ դա ամենակարեւորն է: Հաճախ ինձ հարցնում էին, արդյոք նրանք նաեւ նվագում են, եւ ես հպարտությամբ պատասխանում էի, որ իմ աշակերտները «не бутофорные»`նրանք ոչ թե ցույց են տալիս, որ նվագում են, այլ իսկապես եւ երգում են, եւ նվագում»,- նշեց պրոդյուսերը: Պետրոսյանիխոսքով` Compass band-ը կշարունակի ստեղծագործել ռոք ոճում եւ կմտածի նորանոր եղանակներ`հանդիսատեսին զարմացնելու համար:

Compass band խումբը ստեղծվել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին`մեկամյա գործունեության ընթացքում հանդես գալով բազմաթիվ համերգներով, խմբի չորս անդամները` Դավիթ Պարոնիկյանը, Արշավիր Գրիգորյանը, Արամ Ծատուրյանը եւ Աբրահամ Ազնաուրյանը լսում եւ նվագում են ռոքային երաժշտություն: Նախընտրում են լսել Led Zeppelin, Pink Floyd, Deep Purple, The Beatles: Տղաները սովորում են ԵրեւանիՉեխովի անվան թիվ 55 դպրոցում:

The Beatles անգլիական ռոք խմբի հանդեպ սերն ակնհայտ էր նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում տղաների ոճից, որը անտարբեր չթողեց եվրոպացի հանդիսատեսին:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres