ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ն ուղիղ հեռախոսագիծ կբացեն պաշտպանության նախարարությունների միջեւ
1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ «թեժե հեռախոսային գիծ բացելու շուրջ, հաղորդել Է Չինաստանի Սինհուա գործակալությունը: Այդ համաձայնությունը ձեռք Է բերվել այցով Չինաստանում գտնվող Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյտսի եւ ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Ցաո Գանչուանի միջեւ կայացած բանակցությունների ժամանակ: Չինաստանն առաջին անգամ Է այլ պետության հետ «թեժե հեռախոսային գիծ ստեղծում պաշտպանության նախարարության մակարդակով: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այս թեմայով բանակցություններն ընթացել են 2006 թվականի ապրիլից, երբ տեղի ունեցավ ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: