Թուրքիայի մշակույթի նախարարը դեմ է Հրանտ Դինքին դատապարտած դատավորին մարդու իրավունքների պաշտպան ընտրելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էլթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ ինքը ճիշտ է վարվել, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ դեմ է հանդես եկել Հրանտ Դինքին դատապարտած Վճռաբեկ դատարանի դատավոր Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուին Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» թերթի թղթակից Բահար Քըլըչգեդիքի հետ զրույցում թուրք նախարարն ասել է, որ Թուրքիայի առաջին օմբուդսմենի` գաղտնի քվեարկությամբ ընտրության ժամանակ ինքը դեմ է քվեարկել Օմերօղլուին` նշելով, որ բազմիցս հայտարարել է, որ «այդ ընտրությունը հաջող չէ»:

«Թեեւ ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց, ուսումնասիրելով նրա գործունեությունը, համոզված էի, որ Թուրքիայի օմբուդսմենը չի կարող լինել նրա նման մարդը: Օմերօղլուի գործունեությունը բազմաթիվ հարցեր է ծնում եւ վիճելի է: Ես մտավախություն ունեմ, որ օմբուդսմենի պաշտոնում նա վնաս կհասցնի այդ կառույցին: Իմ այս մտավախությունը կիսել եմ բոլոր գործընկերներիս հետ: Ասացի, որ նա հաջող ընտրություն չէ Թուրքիայի համար եւ, թեեւ քվեարկությունը գաղտնի էր, հայտարարեցի, որ դեմ եմ քվեարկելու ու այդպես էլ վարվեցի», -ասել է նախարաը` հավելելով, որ Օմերօղլուի նկատմամբ կարծիքը չի փոխել խորհրդարանի կողմից նրա ընտրվելուց հետո եւս:

Նիհաթ Օմերօղլուն Թուրքիայի վճռաբեկ դատարանի այն 18 դատավորներից մեկն էր, որը կողմ էր քվեարկել Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին տխչահռչակ 301-րդ հոդվածով (թրքականության վիրավորում) դատապարտելու ժամանակ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Դինքի փաստաբանների` այդ վճիռը բողոքարկելու հայցը եւ Թուրքիայի կառավարությանը պարտադրել փոխհատուցում վճարել նրա ընտանիքին: Օմերօղլուի` Թուրքիայի առաջին օմբուդսմեն ընտրվելը քննադատել են բազմաթիվ թուրք մտավորականներ, գրողներ եւ առաջադեմ քաղաքացիներ:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին:

Հայերեն English

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է