Քրդական կուսակցություն գարնանը նոր ահաբեկչություններ կիրականացնի Թուրքիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը նոր ծրագրեր է նախապատրատում 2013 թվականի գարնանն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայկոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Քրդական կուսակցության նոր ծրագրի մասին հայտնի է դարձել հեռախոսազրույցի գաղտնազերծումից: Հեռախոսազրույցի ժամանակ Ռոժհաթ և Անդոք անունով անձինք խոսել են Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից չիրականացված մի շարք ծրագրերի մասին: Խոսակցության ավարտին նրանք կարծիք են հայտնել, որ արդեն 2013 թվականի գարնանը բոլոր չիրականացված ծրագրերը կյանքի կկոչվեն: